Շաբաթ, 23 Հունվարի 2021 16:34

Ոչ-ոքի «Ուրարտուի» հետ ընկերական խաղում

«Արարատը» 2021/22 մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստական շրջանում անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը։

Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները Ուրարտու մարզաբազայում մրցեցին «Ուրարտուի» հետ։

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, չնայած երկու թիմերն էլ ակտիվ էին ու վտանգավոր գրոհներ էին կազմակերպում։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը։ Բիչախչյանի թիմը բաց թողած գոլից հետո ակտիվացավ ու հավասարեցրեց հաշիվը։ Տուգանայինից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ երիտասարդ պաշտպան Յուրի Մաղաքյանը։ Մնացած ժամանակահատվածում գոլեր այլևս չգրանցվեցին՝ 1։1։

«Արարատն» առաջին և երկրորդ խաղակեսերն անցկացրեց տարբեր կազմերով։

23.02.2021, Երևան, «Ուրարտու» մարզաբազա
«Ուրարտու» - «Արարատ» 1:1 (0:0)
Գոլերը՝ Եվգենի Կոբզար 47 - Յուրի Մաղաքյան 47

Առաջին խաղակես – 45․Վսևոլոդ Երմակով, 5․Հրայր Մկոյան, 29․Մարկո Պրլևիչ, 22․Արթուր Դանիելյան 8․Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան 27․Դավիթ Խուրցիձե 77․Գրիգոր Մուրադյան 7․Աղվան Պապիկյան 70․Ուրոշ Նենադովիչ 16․Դիմիտրիյե Պոբուլիչ

Երկրորդ խաղակես – 33․Գրիգոր Մելիքսեթյան (1․Պողոս Այվազյան) 23․Իվան Սպիչկա 4․Յուրի Մաղաքյան 44․Խուան Բրավո 2․Քրիստիան Խիմենես 17․Արտակ Եդիգարյան 19․Կարեն Մուրադյան 80․Սերոժ Թիթիզյան 18․Էդգար Մալաքյան 10․Զավեն Բադոյան 98․Մորի Կոնե