Ուրբաթ, 22 Հունվարի 2021 21:11

«Արարատ II»-ն առաջնությունը կվերսկսի ԲԿՄԱ-ի հետ խաղով

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է ՀՀ Ֆուտբոլի առաջին խմբի առաջնության մոտակա հանդիպումների խաղացանկը։

«Արարատ II»-ի համար առաջնության գարնանային հատվածը կսկսվի 3-րդ և 7-րդ տուրերից հետաձգված երկու հանդիպումներով։ Ռազմիկ Գրիգորյանի սաները փետրվարի 22-ին ժամը 14։00-ին Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունեն ԲԿՄԱ-ին, իսկ փետրվարի 26-ին ժամը 14-ին՝ «Փյունիկ II»-ին։ Մարտի 2-ին «Արարատ II»-ն «Փյունիկ II»-ը կհանդիպեն արդեն Առաջին լիգայի 18-րդ մրցափուլի շրջանակներում «Փյունիկ» ակումբի մարզաբազայում։ Մարտի 6-ին «Արարատ II»-ը կհյուրընկալի «Սևանին»։