Ուրբաթ, 22 Հունվարի 2021 17:51

Գավաթային մրցակիցը հայտնի կդառնա հունվարի 26-ին

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Արարատ»-ի մրցակիցը հայտնի կդառնա հունվարի 26-ին: Այդ օրը 15:00-ին ՀՖՖ գրասենյակում տեղի կունենա վիճակահանության պաշտոնական արարողությունը: Ընթացիկ մրցաշրջանում զույգերը վճռվում են կույր վիճակահանությամբ:
Այսպիսով, «Արարատ»-ի հավանական մրցակիցներն են քառորդ եզրափակիչում հայտնված «Արարատ-Արմենիան», «Նոան», ԲԿՄԱ-ն «Վան»-ը, «Ալաշկերտ»-ը, «Վեսթ Արմենիան», ինչպես նաև «Փյունիկ» - «Ուրարտու» զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ «Արարատ»-ը 1/8 եզրափակիչում հաղթահարել է «Սևան»-ի արգելքը՝ երկու խաղի արդյունքով հաղթելով 6-1 հաշվով: