Հինգշաբթի, 21 Հունվարի 2021 12:28

Հաստատվել է առաջիկա հանդիպումների խաղացանկը

«Արարատը» 2021 թվականի առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ուրարտուին»: Սա առաջնության 6-րդ տուրից հետաձգված հանդիպումն է:

Հաջորդ խաղը կկայանա փետրվարի 25-ին. 5-րդ տուրից հետաձգված խաղում տանը կմրցենք «Արարատ-Արմենիայի» հետ: Գարնանային հատվածը մեր թիմը կսկսի մարտի 1-ին՝ 16-րդ տուր շրջանակում հյուրընկալելով «Վանին»:

Բոլոր հանդիպումները կկայանան Ձորաղբյուրի մարզահամալիրում։