Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 16:13

«Արարատ II»-ը ստուգողական հանդիպումներ կանցկացնի

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշրջանի վերսկսմանն է պատրաստվում «Արարատ II»-ը:

Թիմը, որը փոփոխությունների է ենթարկվում մրցաշրջանի առաջին հատվածի համեմատությամբ, արդեն վաղը՝ հունվարի 21-ին, 15:30-ին, կանցկացնի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Ուրարտու II»-ի հետ:

Հունվարի 30-ին «Արարատ II»-ը պլանավորում է ստուգողական հանդիպում անցկացնել Վանաձորի «Լոռի»-ի, իսկ փետրվարի 12-ին՝ «Նորավանքի» հետ: