Այսօր՝ հունվարի 10-ին, իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Խորեն Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ՝մաղթելով քաջառողջություն և մեծ հաջողություններ:
Խորեն Հովհաննիսյանն «Արարատ»-ի կազմում խաղացել է 1975-ից 1985 թվականներին: Մեր թիմի կազմում նա անցկացրել է 295 խաղ և դարձել է 93 գոլի հեղինակ: 1975 թվականին «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, իսկ 1976-ին ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մեդալակիր: Հինգ անգամ հայտնվել է առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում:
975 թվականին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ, իսկ 1982 թվականին նրա խփած գնդակը Աշխարհի առաջնության ԽՍՀՄ - Բելգիա խաղում ճանաչվել է Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ:
Խորեն Հովհաննիսյանը 34 խաղի է մասնակցել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: