Երեքշաբթի, 26 Մարտի 2024 20:54

Սերոբ Գալստյանը խաղաց երիտասարդականի կազմում

«Արարատի» ֆուտբոլիստ Սերոբ Գալստյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:
Սերոբ Գալստյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին:
Ռումինացիները 89-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարան: