2022/23 մրցաշրջանի ավարտից հետո «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են դարպասապահներ Սերգեյ Ռևյակինն ու Գոռ Մանուկյանը, պաշտպաններ Հայկ Իշխանյանը, Հովհաննես Նազարյանը, Վարդան Արզոյանը, Դուշան Միհիչը, Թեդի Մեզագը, Արման Հովհաննիսյանը, կիսապաշտպաններ Արմանդ Դագրուն և Զիլե Տիհիդիեն, հարձակվող Ամարա Տրաորեն:
Սերգեյ Ռևյակինը 2019/20 և 2022/23 մրցաշրջաններում է հանդես եկել «Արարատում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 33 հանդիպում:
Գոռ Մանուկյանը «Արարատի» կազմում մասնակցեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վեց հանդիպման:
Հայկ Իշխանյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկում էր միացել «Արարատին» և թիմի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 26 հանդիպման։
Դուշան Միհիչը «Արարատի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ։
Արման Հովհաննիսյանն ավարտված մրցաշրջանում 6 խաղ է անցկացրել «Արարատի» կազմում։
33-ամյա Թեդի Մեզագը թիմի կազմում մասնակցել է 9 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հովհաննես Նազարյանը երկու մրցաշրջան անցկացրեց «Արարատի» կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 26 խաղի և դառնալով մեկ գոլի հեղինակ։
Վարդան Արզոյանն ավարտված առաջնությունում 9 անգամ խաղադաշտ դուրս եկավ «Արարատի» մարզաշապիկով, իսկ ընդհանուր առմամբ նա «Արարատի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 80 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ:
Արմանդ Դագրուն երկու մրցաշրջանում «Արարատի» կազմում անցկացրել է 27 խաղ և դարձել է 1 գոլի հեղինակ:
Զիլե Տիհիդեն «Արարատի» կազմում 11 խաղ է անցկացրել, իսկ Ամարա Տրաորեն մասնակցել է 27 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ շխատանքի համար և հետագա հաջողություններ է մաղթում: