Երեքշաբթի, 17 Հունվարի 2023 15:19

Պաշտոնական հայտարարություն․ Սերոբ Գալստյան

Երևանի «Արարատն» ուրախությամբ տեղեկացնում է այն մասին, որ կիսապաշտպան Սերոբ Գալստյանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը:

«Շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ «Արարատի» հետ պայմանագիրս: Ամեն ինչ կանեմ, որպեսզի այս շրջանում ավելի շատ օգուտ տամ իմ թիմին»,- նշել է Սերոբ Գալստյանը:

20-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» մանկապատենական դպրոցի սան է: Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Արարատի»՝ Բարձրագույն խմբի բոլոր 20 հանդիպումներին և դարձել է մեկ գոլի հեղինակ: