Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022 15:27

Պաշտոնական հայտարություն

Տեղեկացնում ենք, որ փոխադարձ համաձայնությամբ խզվել են «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների հետ պայմանագրերը։ 


«Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են  Խուան Բրավոն, Էդգար Մալաքյանը, Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում։

Կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Բարձրագույն խմբում անցկացրած 64 խաղում Բրավոն դարձել է 4 գոլի հեղինակ։ Խուան Բրավոն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։

 

2020/21 մրցաշրջանից առաջ «Արարատը» համալրած ֆուտբոլիստներից էր նաև Էդգար Մալաքյանը։ Նա միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Էդգար Մալաքյանը մասնակցել է Բարձրագույն խմբի 59 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել է Հայաստանի գավաթակիր։

Ալիկ Առաքելյանը 2021-ի ամռանը համալրեց «Արարատի» շարքերը։ Նա «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 44 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ։

 

Դարպասապահ Արտյոմ Պոտապովը նախորդ ամռանն էր միացել «Արարատին» և թիմի հիմնական դարպասապահն էր 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում։ Նա անցկացրել է առաջնության 20 հանդիպում։

 


Արման Մկրտչյանը նույնպես ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Նա «Արարատի» մարզաշապիկով Բարձրագույն խմբի 13 հանդիպման է մասնակցել։

 


Գամբիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 8 հանդիպման։

«Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է նաև ռուս կիսապաշտպան Տիմուր Պուխովը: Վերջինս մասնակցել է Բարձրագույն խմբի յոթ հանդիպման: