Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը:
Արկադի Անդրիասյանին հրաժեշտ տալու էին հայկական ֆուտբոլի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ իր խաղընկերները, «Արարատի» ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակազմը, ՀՖՖ ու այլ ակումբների ներկայացուցիչներ, նրա բազմաթիվ սաներ և երկրպագուներ: