Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2020 15:24

Տարվա լավագույն մարզիչ․ Բիչախչյանը 2-րդն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է տարվա լավագույն մարզչի քվեարկության արդյունքները:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիխաչյանը քվեարկության արդյունքում 50 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Քվեարկողներից 15-ը Բիխաչյանին նշեն են երկրորդ տեղում, իսկ 5-ը՝ երրորդ տեղում:
134 միավով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խուակին Կապառոսը:
Հիշեցնենք, որ Վարդան Բիխաչյանը 2020 թվականի հուլիսին է միացել «Արարատին», իսկ մինչև այդ մարզում էր Գյումրու «Շիրակը»:

1 Խոակին Կապառոս (Հայաստանի ազգային հավաքական)  134
2 Վարդան Բիչախչյան («Արարատ») 50
3 Ռաֆայել Նազարյան (ԲԿՄԱ) 48
4 Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա») 27
5 Դավիդ Կամպանյա («Արարատ-Արմենիա») 20
6 Եղիշե Մելիքյան («Ալաշկերտ») 18