Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2020 01:27

Կիևի «Դինամոյի» վետերանները ցավակցություն են հայտնել

Կիևի «Դինամոյի» վետերանները ցավակցություն են հայտնել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ՝ նամակ հղելով Երևանի «Արարատին»:

«Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցինք մեր լավ ընկերոջ, հիանալի մարդու և ֆուտբոլիստի՝ Արկադի Գերոգիի Անդրիասյանի հեռանալու մասին լուրը:

«Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը Կիևի «Դինամոյի» բոլոր վետերանների անունից անկեղծ ցավակցություններ է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և գործընկերներին, Երևանի «Արարատի» բոլոր երկրպագուներին:

Հավերժ հիշատակ: Հանգչե՛ք խաղաղությամբ:

Հարգանքով՝ ղեկավար Վլադիմիր Մունտյան»,- նշված է ցավակցական նամակի տեքստում:

«Արարատի» լեգենդ Արկադի Անդրիասյանը մահացել է դեկտեմբերի 23-ին, 73 տարեկան հասակում։