Կիրակի, 07 Օգոստոսի 2022 15:01

Պարտություն երկրորդ տուրում

Օգոստոսի ութին Երևանի «Արարատը» մրցակցի հարկի տակ 0։2 հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտին։

Հաղթական կազմը չէր փոխվել

Արամ Ոսկանյանը ասպարեզ էր դուրս բերել նույն մեկնարկային կազմը, ինչ մեկնարկային տուրի «Փյունիկի» դեմ հաղթական խաղում։ «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղը մեկնարկեց դաշտի տերերի վտանգավոր գրոհների ներքո և սկզբնական հատվածում «արարատցիները» միայն պաշտպանվում էին։

Բրավոն դուրս եկավ վնասվածքով

Արդեն 22-րդ րոպեին «Արարատի» կազմում հարկադրված փոփոխություն տեղի ունեցավ։ Խուան Բրավոն՝ ուսը դուրս ընկնելու պատճառով լքեց խաղադաշտը և նրա փոխարեն ասպարեզ դուրս եկավ Ռոբերտ Դարբինյանը։ 26-ամյա պաշտպանը բավական լավ մտավ խաղի մեջ՝ աչքի ընկնելով մեծ ակտվիթյամբ։

Գլիշիչի օրը չէր

Խաղակեսի վերջնամասում «Արարատի» հաջողվեց հավասարեցնել խաղը և վտանգավոր գրոհներ ձեռնարկել։ 40-րդ րոպիեն տուգանայինի խաղարկումից հետո Ալեքսանդր Գլիշիչի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում, սակայն խաղից դուրս արձանագրվեց։ Նմանատիպ իրավիճակ եղավ նաև երկրորդ կեսի մեկնարկում, երբ կրկին Գլիշիչը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց։

Երկու նմանատիպ բաց թողած գոլ երկրորդ կեսում

Սակայն երկրորդ կեսում հաջողություն ուղեկցեց դաշտի տերերին։ Նախ 56-րդ րոպիեն Բրահիմ Դիասը առաջ մղեց «Ալաշկերտին», իսկ խաղակեսի վերջնամասում Սարգիս Մեթոյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկու գոլերի նման էին միմյանց։ Երկու դեպքում էլ «Արարատի» դարպասապահ Արտյոմ Պոտապովը հարվածներից հետո հետ մղեց գնդակը և գնդակին առաջին հասան մրցակցի ֆուտբոլիստներն ու գրավեցին դարպասը։

Երրորդ տուրի հանդիպումը «Արարատը» կանցկացնի հուլիսի 11-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Արարատ-Արմենիային»։

06․08․2022թ․, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ» 2։0 (0:0)

Գոլերը՝ Բրահիմ Դիաս 56, Սարգիս Մեթոյան 89

«Ալաշկերտ» - Օգնյեն Չանչարևիչ, Աննան Մենսահ, Տարոն Ոսկանյան, Դիդյե Կադիո, Խամես Դաս Նևես, Տիագե Կոելյո, Արտակ Եդիգարյան (Բենիկ Հովհաննիսյան 85), Ռումյան Հովսեփյան (Վանգու Գոմե 77), Տիագո Սիլվա (Ֆայդեր Կաստիլյո 46), Արտակ Գրիգորյան (Սարգիս Շահինյան 46), Բլադիմիր Դիաս (Սարգիս Մեթոյան 69)։

«Արարատ» - Արտյոմ Պոտապով, Խուան Բրավո (Ռոբերտ Դարբինյան 22), Հայկ Իշխանյան, Հրայր Մկոյան, Դիմիտրի Լեգբո, Ռուդիկ Մկրտչյան (Դավիթ Մանոյան 77), Էդգար Մալաքյան, Ալիյու Իսահ (Ռազմիկ Հակոբյան 60), Գոռ Մալաքյան, Սերոբ Գալստյան (Ալիկ Առաքելյան 60), Ալեքսանդր Գլիշիչ (Զիլե Տիեիդե 77)։