Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիայի» դեմ պատասխան խաղում «Արարատը» 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումը և դուրս մնաց հետագա պայքարում:
Խաղի արդեն երկրորդ րոպեին ցավալի ինքնագոլի հեղինակ դարձավ «Արարատի» պաշտպան Խուան Բրավոն: Հյուրերին հաջողվեց առաջին կեսում նաև մեծացնել իրենց առավելությունը: Երկրորդ կեսում «Արարատը» ատամներ ցույց տվեց և Գոռ Մալաքյանի երկու շքեղ գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:
Այսպիսով՝ ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 2-4 հաշիվը:
14.07.2022, Երևան, Հանրապետական մարզադաշտ
«Արարատ» - «Շկենդիյա» 2:2 (0:2)
Գոլերը՝ Գոռ Մալաքյան 49, 79 - Խուան Բրավո 2 (ինքնագոլ), Սիդրիտ Գուրի 45+3
«Արարատ» - Արտյոմ Պոտապով, Հրայր Մկոյան, Հայկ Իշխանյան, Խուան Բրավո, Դիմիտրի Լեգբո, Էդգար Մալաքյան (Արման Մկրտչյան 83), Դավիթ Մանոյան (Ալիյու Իսահ 66), Գոռ Մալաքյան, Իվան Դիաս (Ռուդիկ Մկրտչյան 46), Ալիկ Առաքելյան (Սերոբ Գալստյան 46), Ալեքսանդր Գլիշիչ (Ռազմիկ Հակոբյան 40)։
«Շկենդիյա» - Կոստադին Զահով, Մեջիթ Նեզիրի (Յան Վոդրա 63), Մևլան Մուրատի, Էգզոն Բեյտուլաի, Կլիսման Ցակե, Ֆերհան Հասանի, Բրունո Դիտա, Ադենիս Շալա (Վագներ Գոնսալվես 63, Միխայիլ Մանևսկի 85), Ֆլորենտ Ռամադանի, Սինդրի Գուրի (Վլատկո Ստոյանովսկի 85), Լյուպչե Դորիև (Վալյմիր Նաֆիու 63)։