2020/21 մրցաշրջանի ձմեռային հանգստի «Արարատը» մեկնում է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Դեկտեմբերի 10-ին կայացած հանդիպումներից հետո երեք թիմեր ունեն 18-ական միավոր: «Արարատն» առաջին հորիզոնականում է լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ:
Թիմերի հավասար միավորների պարագայում առաջին հերթին հաշվի է առնվում միմյանց միջև խաղերի արդյունքում վաստակած միավորները: Հավակնորդ թիմերի միջև անցկացված հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
18.08.20 «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» 0:0
21.11.20 «Ալաշկերտ» - «Արարատ» 1:2
02.12.20 «Արարատ-Արմենիա» - «Արարատ» 0:0
Այսպիսով, հավակնորդ թիմերի միջև խաղերում միավորների դասավորությունն այպիսին է.
1. «Արարատ» - 4
2. «Արարատ-Արմենիա» - 2
3. «Ալաշկերտ» - 1
Մրցաշային աղյուսակը՝ ձմեռային դադարից առաջ.