Երկուշաբթի, 20 Հունիսի 2022 10:20

Էդուարդ Մարկարովը՝ 80 տարեկան է

 
Այսօր իր 80-րդ տարեդարձն է նշում «Արարատի» լեգենդ Էդուարդ Մարկարովը:
Շնորհավորում ենք պարոն Մարկարովին այս հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և բարօրություն:
Էդուարդ Մարկարովը 1971-1975 թվականներին է խաղացել «Արարատում»՝ 119 խաղում դառնալով 41 գոլի հեղինակ: Նա ԽՍՀՄ չեմպիոն է և կրկնակի գավաթակիր:
1974/75 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուն է: