Շաբաթ, 18 Հունիսի 2022 19:46

Բարի գալուստ, Արման Մկրտչյան

«Արարատի» հաջորդ նորեկը կրկին երիտասարդ հայ ֆուտբոլիստ է: «Արարատը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա պաշտպան Արման Մկրչտյանի հետ:
Նա ծնվել է 1999 թվականի հուլիսի 9-ին, Երևանում:
Բարձրագույն խմբում իր ելույթները նա սկսել է Վանաձորի «Լոռիում», ապա տեղափոխվել է Երևանի «Նոա»: Մկրտչյանի վերջին ակումբը «Նորավանքն» էր, որ որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանի հաղթող:

Ընդհանուր առմամբ մասնակցել է Բարձրագույն խմբի 59 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։ 

Բարի գալու՜ստ, Արման: