Ուրբաթ, 17 Հունիսի 2022 17:23

Բարի գալուստ, Գևորգ Արաբյան

Երևանի «Արարատ» է վերադարձել երիտասարդ պաշտպան Գևորգ Արաբյանը:

19-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ուրարտուի» ու Մինսկի «Դինամոյի» պատանեկան թիմերում: 2021/22 մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-2»-ում:

Նրա նախորդ ակումբն էր Գյումրու «Շիրակը», որի կազմում դարձել է Առաջին խմբի փոխչեմպիոն:

Բարի վերադարձ, Գևորգ, և հաջող ելույթներ «Արարատի» կազմում: