Ուրբաթ, 17 Հունիսի 2022 14:48

Բարի գալուստ, Դրիլոն Կաստրատի

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում:
20-ամյա կիսապաշտպանը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում:
Նրա նախորդ ակումբն էր շվեյցարական «Շաֆհաուզենը»:

Բարի գալուստ և «Արարատի» կազմում հաջող ելույթներ ենք մաղթում Դրիլոն Կաստրատիին: