Կիրակի, 13 Դեկտեմբերի 2020 15:57

Ցավալի պարտություն. «Արարատ-2» - «Ուրարտու-2» 0:1

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրում «Արարատ-2»-ը տանը մրցեց «Ուրարտու-2»-ի հետ։
Հյուրերը հաղթանակ տարան երկրորդ խաղակեսում խփած միակ գնդակի շնորհիվ՝0։1։
Հատկապես երկրորդ կեսում «Արարատ-2»-ը մի շարք լավ հնարավորություններ ստեղծեց, սակայն հանդիպման միակ գոլը խաղավերջում խփեց մրցակիցը։

«Արարատ-2» - «Ուրարտու-2» 0։1 (0:0)
գ.Ձորաղբյուր, մարզահամալիր
Մրցավար` Արտակ Սիմոնյան
Գոլ՝ Ջեսուկոբիրուն Օկոտիե, 83 (0:1)