Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020 15:57

«Արարատ-2»-ը պարտվեց տարվա վերջին խաղում

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-2»-ը մրցեց «Սևանի» հետ։

Այս տարվա վերջին խաղում Ռազմիկ Գրիգորյանի թիմը պարտվեց 0։3 հաշվով։

«Արարատ-2»-ը 11 խաղում տարել է երեք հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի և յոթ պարտություն է կրել: Թիմն արձակուրդի է մեկնում 8-րդ հորիզոնականում:

«Սևան»-«Արարատ-2» 3։0 (1:0)
Երևան, ՄԶՀՀԿ մ/դաշտ
Մրցավար՝ Շահեն Աղայան
Գոլեր՝ Էդվինաս Կլոնիունաս, 23 (1:0), Ռոբերտ Մարության, 66, ինքնագոլ (2:0), Մհեր Սահակյան, 67 (3:0)