Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2020 15:49

«Արարատը» տարին ավարտեց հաղթանակով

«Արարատը» 2020 թվականի վերջին հանդիպումն անցկացրեց «Վանի» հետ, որը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղ էր։

ԴԺՎԱՐԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Երկու թիմերի համար էլ առաջին խաղակեսն այնքան էլ լավ չստացվեց։ Դաշտում հիմնականկում հավասար պայքար էր, իսկ գոլային պահերը գրեթե բացակայում էին։ «Վանը» փորձում էր ակտիվանալ առջևի գծում, սակայն «Արարատի» պաշտպանները հստակ էին կատարում իրենց խնդիրները։ Երկրորդ հարկում բոլոր փոխանցումները բաժին էին հասնում կամ Հրայր Մկոյանին կամ Մարկո Պրլևիչին, իսկ արագ հակագրոհները կասեցնում էին հենակետային կիսապաշտպանները։ «Արարատն», իր հերթին, փորձում էր խաղալ առաջին համարով, բայց գորհների վերջնամասում ինչ-որ բան չէր ստացվում։   

ՆԵՆԱԴՈՎԻՉԻ ԳՈԼՆ ՈՒ «ՎԱՆԻ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած հավասար պայքարին, առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատը» կարողացավ բացել հանդիպման հաշիվը։ Տուգանայինից կատարած փոխանցումից հետո երևանյան թիմի կազմում իր 5-րդ գոլը խփեց Ուրշո Նենադովիչը։ Ընդմիջումից հետո տանտերերը նետվեցին առաջ՝ փրկելու խաղը։ Սևադա Արզումանյանի թիմը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն կամ հիանալի էր խաղում Վսևոլոդ Երմակովը, կամ հարվածները շեղ էին ընթանում։ «Արարատը» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու 2020 թվականն ավարտել հաղթանակով։

Այս խաղից հետո Վարդան Բիչխաչյանը ձմեռային ընդմիջամն գնաց մրցաշարային աղյուսակում լինելով առաջին հորիզոնականում՝ վաստակած 18 միավորով։ 

«Վան» - 3.Անդրանիկ Ոսկանյան (88․Միհրան Պետրոսյան, ) 5․Ալեքսանդր Տենյաև 6․Արգիշտի Պետրոսյան 7․Էբերտ Կարդոսո Դա Սիլվա  9․Միհրան Մանասյան (11․ Դավիթ Ղանդիլյան, 90) 12․Հենրի Ավագյան 13․Ստանիսլավ Եֆիմով (98․ Գարեգին Կիրակոսյան) 18․Վահագն Այվազյան 20․Էդգար Մովսեսյան 21․Մուսլիմ Բամմատգերեև  (10.Էզա Կուասի Ուիլֆրեդ, 54) 26․Եդեդեմ Եդեմ Եսսիեն

«Արարատ» - 2.Քրիստիան Խիմենես Ռոդրիգես 5.Հրայր Մկոյան 7.Աղվան Պապիկյան (17․ Արտակ Եդիգարյան, 50) 11․Դավիթ Մանոյան (12․ Սոլոմոն Ուդո, 72) 18․Էդգար Մալաքյան (10․ Զավեն Բադոյան, 87) 19.Կարեն Մուրադյան 27.Դավիթ Խուրցիձե 29.Մարկո Պրլյևիչ 44.Խուան Դավիդ Բրավո Պադիլյա 45.Վսեվոլոդ Երմակով  70.Ուրոշ Նենադովիչ (98․ Մորի Կոնե, 72)  

Հանդիպման վտանգավոր պահերն ու լուսանկարները