Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021 22:47

Շնորհակալություն բոլոր լավ ակնթարթների համար. 2021-ի ֆոտոամփոփումը

2021-ը «Արարատի» և ակումբի երկրպագուների համար հարուստ էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Մենք կրկին նայել ենք տարվա ընթացքում արված բոլոր լուսանկարները և ընտրել ենք դրանցից ամենատպավորիչները:

Տարին սկսեցինք արևոտ Դուբայում կայացած արդյունավետ հավաքով։
Իսկ մրցարշրջանը վերսկսեցինք ձնառատ Չարենցավանում կայացած երկու "տնային" խաղով՝ վաստակելով 6 միավոր Ուրարտուի և Արարատ-Արմենիայի դեմ խաղերում։
«Լոռիի» դեմ խաղում նույնպես եկել էինք երեք միավոր վաստակելու, սակայն... -1 ակումբ Բարձրագույն խմբում :( (Լուսանկարը՝ Armsport)
Հանրապետական մարզադաշտը՝ խաղերից մեկի մեկնարկի ժամին․․․ այնունահանդերձ խաղը կայացավ մեկ ժամ ուշացումով։
С детства за "Арарат".
13 տարի անց «Արարատը» տիտղոս ունի՝ գավաթը մերն է:
Թերևս ամենակարևորը... մեր երկրպագուները երջանիկ ցնծությունն ու հուժկու «Արարատ Հուպ Տուրը» կրկին հնչում է մարզադաշտում: (Լուսանկարը՝ ՀՖՖ)
Ժպտում է նաև այս հաջողության գլխավոր «ճարտարապետը» (Լուսանկարը՝ ՀՖՖ)
Աշխատանքը միայն խաղադաշտում չէր :) խաղադաշտից դուրս ամրապնդեցինք մեր գործընկեր TotoGaming-ի կապը:
Իսկ մեր պատանիները բարելավում էին իրենց արդյունքները՝ լուսանկարվելով ամենագեղեցիկ լեռան ֆոնին:
Մրցաշրջանի ավարտից հետո շատ կորուստներ եղան, սակայն եկավ մեկը, ով վստահություն հաղորդեց, որ թիմի արդյունավետությունը չի նվազելու: Դանիական «Վիբորգից» «Արարատին» միացավ իվուարցի Սերժ Դեբլեն: Նա  ժամանակի ընթացքում դարձավ թիմի և առաջնության գլխավոր ռմբարկուն:
Երկար տարիներ անց վերադարձանք Եվրոպա: Իսկ եվրոպական առաջին խաղից վերադարձանք լավ տրամադրությամբ: 90+3, Դիմիտրիյե Պոբուլիչ, «Ֆեհերվար» - «Արարատ» 1:1: Կա իրական հույս վիճակահանության արդյունքում ստացած ամենաանհարմար մրցակցի արգելքը հաղթահարելու համար:
Սեկեշֆեհերվար, Հունգարիա․․․ Հայոց եռագույն․․․ հայ երկրպագուներ․․․ շնորհակալական ծափահարություններ․․․ ի՞նչը կարող է լինել ավելի գեղեցիկ:
Պոբուլիչի նոր ֆանտաստիկ կրակոցը՝ այս անգամ Գյումրիում: «Արարատը» ոչ միայն վերադարձավ Եվրոպա, այլ նաև անչափ գեղեցիկ հաղթանակ տարավ՝ ուրախացնելով ողջ հայ ազգին:
Լեհական «Շլյոնսկին» նույնպես ընդունեցինք Գյումրիում: Հիանալի աջակցության պայմաններում եղան հիանալի պահեր, բայց ցավոք պարտվեցինք 2-4 հաշվով:
Եվ շնորհակալություն հայտնեցինք Երևանից, Գյումրիից ու Հայաստանի տարբեր այլ վայրերից մարզադաշտ եկած բոլոր երկրպագուներին՝ խոստանալով կռվել Լեհաստանում:
Այսպիսի տպավորիչ տեսարան էր մեզ սպասում Վրոցլավի մարզադաշտում:
Այստեղ նույնպես ստացվեց հուզիչ, գեղեցիկ, համառ պայքար․․․ 3-3 իսկական մարտական ոչ-ոքի, որի արդյունքում լքում ենք պայքարը գլուխներս բարձր:
Աշխարհի ամենալավ երկրպագուների անակնկալը՝ Մարկո Պրլևիչի ծնդդյա օրվա առթիվ:
Կոտդիվուարցի հարձակվողները՝ Կոնեն, Դեբլեն և Սիլուեն գրավում են մրցակիցների դարպասները և գոլը տոնում են մարզչին ուղղված նույն շնորհակալան ժեստով:
Իսկ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Armenian-soccer-ի կողմից պարգևատրվեց Տարվա լավագույն մարզչի մրցանակով՝ մրցանակաբաշխության հյուրերին ուրախացնելով գյումրվա հումորով: (Լուսանկարը՝ Armenian-soccer)
Երբ լուսանկարիչի ու ֆուտբոլիստի համագործակցությունը լավ է ստացվում:
Իսկ մեր պատանիները մեկնեցին Օդեսա՝ ուկրաինացի իրենց հասակակիցների հետ խաղերով հարստացնելու իրենց փորձը:

Գոլ տոնելու ուրախությունը... այն ինչի համար պատրաստվում և չարչարվում են ֆուտբոլիստները ողջ շաբաթվա ընթացքում: (Լուսանկարը՝ ՀՖՖ) 
«Սևանի» դեմ խաղի գոլը տոնում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև «Արարատի» ապագա ֆուտբոլիստ բոլբոյը: Ցավոք այս հաղթանակի միավորները հետագայում կհանվեն: Մինուս ևս մեկ ակումբ :(
Ամենահոգատար բժշկական անձակազմը:
Սեւայի Սեյվը կարծես ճապոնական ֆիլմից լինի (Հիանալի լուսանկարը՝ ՀՖՖ)
Ցավոք ձեզնից ոչ բոլորն են գալիս մարզադաշտից խաղերը դիտելու: Փոխարենը դա գրեթե ամեն խաղի անում է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը: Իսկ այս լուսանկարը արել ենք «Փյունիկ-2» - «Արարատ-2» խաղի ժամանակ՝ չհավատալով, որ նման հանդիսական է հետևում այս խաղին:
Տարվա երկրորդ տիտղոսը նվաճել չհաջողվեց: Անձրևոտ և կայծակոտ խաղում «Արարատը» նվազագույն հաշվով զիջեց «Ալաշկերտին» սուպերգավաթային մրցավեճում:
Մեկ տարի պատերազմից հետո: Հարգանքի տուրք՝ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսներին:
44-ամյա պատերազմի ընթացքում իր կյանքը զոհաբերեց նաև «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը: Թիմերի միջև հանդիպումից առաջ նրա պապիկի ներկայությամբ հարգանքի տուրք մատուցվեց Էդիկին և մեր բոլոր նահատակված տղաներին:
Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը սպասվում էր արդեն երկար ժամանակ: Ազգային հավաքականում իր նորամոտը նշեց Ժիրայր Մարգարյանը: Մեր Ժիրոն խաղում էր Գերմանիայի հավաքականի աստղերի դեմ: (Լուսանկարը՝ Armsport-ի)
Հովհաննես Նազարյանը հայտ ներկայացրեց ամենացածր դիրքից գլխով գոլ խփելու ռեկորդակիր դառնալու համար: Նրա հիանալի գոլը հաղթական էր «Նոայի» դեմ խաղում:
Արձակուրդի ենք գնում լավ տրամադրությամբ։ 6:2 հաշվով հաղթանակ «Փյունիկի» նկատմամբ:
Կրկին ամենակարևորը՝  երջանիկ փայլ մեր երկրպագուների աչքերում:
Եվ թիմային լուսանկար՝ տարվա վերջին մարզումից հետո: Կհանդիպենք հաջորդ տարի: Շարունակեք հետևել և սատարել «Արարատին»: Դա է ամենակարևորը ակումբի համար։