Շաբաթ, 11 Դեկտեմբերի 2021 18:14

Տարին ավարտում ենք «Փյունիկի» նկատմամբ փայլուն հաղթանակով

 VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց «Փյունիկի» հետ։

Սա թիմերի համար այս տարվա վերջին հանդիպումն էր։ Թիմերի միջև այս մրցաշրջանի առաջին խաղում հաղթանակ էր տարել Եղիշե Մելիքյանի թիմը 1։0 հաշվով։

Տարվա վերջին խաղը «Արարատը» հիանալի անցկացրեց։

Արդեն առաջին խաղակեսում «արարատցիները» երեք գոլի հեղինակ դարձան։ Հեթ-տրիկ ձևակերպեց Սերժ Դեբլեն։ Հատկապես գեղեցիկ էր երրորդ գոլը, որը իվուարցի հարձակվողը խփեց Դիմիտրիյե Պոբուլիչի փոխանցումից հետո։

«Փյունիկը» առաջին կեսում Ֆիրմինոյի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Արարատը» վերադարձրեց երեք գոլի առավելությունը։ Իվան Դիասի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Դիմիտրիյե Պոբուլիչը։ «Արարատը» այսքանով չբավարարվեց։ Ալիկ Առաքելյանը 65-րդ րոպեին խփեց 5-րդ գոլը։ 70-րդ րոպեին էլ Դիմիտրիյե Պոբուլիչը տուգանային հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 6։1։ «Փյունիկը» խաղավերջում միայն կրճատեց հաշվի տարբերությունը։ 11 -մետրանոցը անվրեպ իրացրեց Ֆիրմինոն։

Այսպիսով, «Արարատը» հաղթեց 6։2 հաշվով և, վաստակելով 30 միավոր,  տարին ավարտում երրորդ հորիզոնականում։ 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ 
«Փյունիկ»-«Արարատ»՝ 2։6
Գոլերը՝ Դեբլե՝ 11, 14, 22, Պոբուլիչ՝ 47, 70, Առաքելյան 65 - Ֆիրմինո՝ 33,  89
  

«Արարատ» - 45․ Վևոլոդ Երմակով, 33․ Հովհաննես Նազարյան, 5․ Հրայր Մկոյան, 8․ Ժիրայր Մարգարյան, 44․ Խուան Բրավո (99․ Ռոբերտ Դարբինյան, 87), 23․ Գոռ Մալաքյան (11․ Դավիթ Մանոյան, 71), 27․ Իվան Դիաս (20․ Ռուդիկ Մկրտչյան, 83), 26․ Ալիկ Առաքելյան (9․ Ռազմիկ Հակոբյան, 71), 18․ Էդգար Մալաքյան, 55․ Դիմիտրիյե Պոբուլիչ,  10․ Սերժ Դեբլե (7․ Իսահ Ալիյու 83):

«Փյունիկ» - 71․Ստանիսլավ Բուչնև, 25․Մագոմեդ Մուսալով, 95․Անտոն Բրատկով, 11․ Հովհաննես Հարությունյան, 90․Խոսե Էնրիկե Կառաբալլո Ռոսալ 7․ Ուգո Ֆիլիպե Պինտո Սերվուլո Ֆիրմինո, 6․Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանտոս Ջունիոր (5․ Զորան Գայիչ, 87), 26․Ադնան Շեչերովիչ (88․ Յուրի Գարեգինյան, 71) 14․Էրիկ Վարդանյան (22․ Էդգար Մովսեսյան, 71), 3․Բրունո Անդրադե Դե Տոլեդո Նասսիմենտո (21․ Կարլոս Օլիվեյրա, 46 ),  27․Նիկիտա Բառանով (2․ Սերոբ Գրիգորյան, 87):