Շաբաթ, 04 Դեկտեմբերի 2021 16:57

Հաղթեցինք ԲԿՄԱ-ին 2։1 հաշվով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արարատը» տանը ընդունեց ԲԿՄԱ-ին։ Սա այս տարվա նախավերջին խաղն էր «Արարատի» համար։ Թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր 2։0 հաշիվը՝ հօգուտ Բիչախչյանի թիմի։


Այս խաղում հաշիվը շատ արագ բացվեց։ Դիմիտրիյե Պոբուլիչի փոխանցումից հետո 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերժ Դեբլեն։ Առաջին կեսում գոլեր այլևս չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում ԲԿՄԱ-ն բավականին ակտիվ էր։ Դա տվեց իր արդյունքը․ 70-րդ րոպեին Դանիել Աղբալյանը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Բաց թողած գոլից հետո «արարատցիները» նետվեցին առաջ։ Դրվագներից մեկում լավ հնարավորություն ուներ Ռազմիկ Հակոբյանը, սակայն Ներսեսյանը փրկեց իր թիմին։ Այնուամենայնիվ, «Արարատը» հասավ իր նպատակին։ 84-րդ րոպեին հաշիվը 2։1 դարձրեց Դիմիտրիյե Պոբուլիչը և հաղթանակ պարգևեց «Արարատին»։

Այսպիսով, «Արարատը» հաղթանակ է տոնում 2։1 հաշվով։ Մեր թիմը 27 միավորով երրորդ հորիզոնականում է։

 VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, Երևան
«Արարատ»-ԲԿՄԱ՝ 2։1
Գոլերը՝ Դեբլե՝7, Պոբուլիչ՝ 84 - Աղբալյան՝70

«Արարատ» -  45․ Վևոլոդ Երմակով, 5․ Հրայր Մկոյան, 33․ Հովհաննես Նազարյան, 8․Ժիրայր Մարգարյան, 44․ Խուան Բրավո, 2․ Ռոբերտ Հակոբյան (7․ Իսահ Ալիյու, 60), 18․ Էդգար Մալաքյան (9․ Ռազիկ Հակոբյան, 76), 23․ Գոռ Մալաքյան (17․ Յակուբա Սիլուե, 76), 27․ Իվան Դիաս (11․ Դավիթ Մանոյան, 83), 10․ Սերժ Դեբլե

ԲԿՄԱ - 12․ Արման Ներսեսյան, 10․ Արմեն Նահապետյան (14․ Մարտին Գրիգորյան, 65), 8․ Միքայել Միրզոյան, 23․ Ստյոպա Մկրտչյան, 9․ Գրենիկ Պետրոսյան, 55․ Հայկ Իշխանյան, 25․ Դանիել Աղբալյան, 22․ Վոլոդյա Սամսոնյան, 50․ Արթուր Գրիգորյան, 5․ Պետրոս Մանուկյան, 52․ Արթուր Սերոբյան (19․ Նարեկ Ալավերդյան, 81)