Չորեքշաբթի, 09 Դեկտեմբերի 2020 15:18

«Արարատի» վերջին հանդիպումը 2020 թվականին

 Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում «Արարատը» մրցելու է Չարենցավանը ներկայացնող  «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։ Մեկնարկը կլինի 14։00-ին։ Սա «Արարատի» համար 2020 թվականի վերջին հանդիպումն է լինելու։

Թիմերն իրենց պատմության ընթացքում կհանդիպեն առաջին անգամ։  «Վանն» այս մրցաշրջանում է սկսել հանդես Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում և 10 միավորով 7-րդն է:

Թիմերը տարբեր մարզավիճակում են մոտենում այս խաղին: Սևադա Արզումանյանի թիմը նախորդ խաղում տանը պարտվեց «Արարատ-Արմենիային» 0:1 հաշվով: Դա երկրորդ անընդմեջ պարտությունն էր «Վանի» համար, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝4-րդ տնային պարտությունը:  «Արարատն», իր հերթին, վերջին 5 խաղերում անպարտելի է՝2 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

Հատկանշական է, որ «Վանի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը, ինչպես նաև փոխնախագահ Կարեն Բարսեղյանը ժամանակին պաշտպանել են «Արարատի» գույները: «Վանի» ներկայիս կազմում էլ հանդես են գալիս Գարեգին Կիրակոսյանը, Օրբելի Համբարձումյանը, Արգիշտի Պետրոսյանը, Դավիթ Ղանդիլյանը, որոնք նույնպես տարբեր տարիներին հանդես են եկել «Արարատում»։

Հանդիպումը հնարավոր կլինի դիտել ՀՖՖ յութուբյան ալիքում: Երկրպագուների մուտքը մարզադաշտ արգելված է: