Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2021 11:21

Էդգար Մալաքյանը 200-րդ խաղն անցկացրեց Բարձրագույն խմբում

Նոյեմբերի 18-ին կայացած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նորավանքի» դեմ հանդիպումը հոբելյանական էր «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի համար:

Նա իր 200-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Էդգար Մալաքյանը իր 200 հանդիպումներից վերջին 27-ն անցկացրել է «Արարատի» կազմում: Մինչ այդ 110 խաղ է անցկացրել է «Փյունիկի», 12-ը՝ «Բանանցի», 6-ը՝ «Ալաշկերտի», 45-ը «Շիրակի» կազմում: