Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021 14:21

Ոչ-ոքի «Նորավանքի» դեմ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Նորավանքին»։

Խաղի սկզբնամասում «Արարատը» մեծ ճնշում գործադրեց, ինչի արդյունքում 11-րդ րոպեին բացեց հաշիվը։ Անկյունային հարվածից հետո առաջնությունում իր 10-րդ գոլը խփեց Սերժ Դեբլեն։

Երկրորդ խաղակեսում «Նորավանքը» սկսեց ակտիվ գործել ու 67-րդ րոպեին Իգոր Զոնյիչի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ Վարդան Բիչախչյանի թիմը նետվեց առաջ՝ խաղը փրկելու, սակայն դրվագներից ոչ մեկում չկարողացավ հաջողության հասնել։ Լավ հնարավորություններ ունեին Ալիկ Առաքելյանն ու Սերժ Դեբլեն, սակայն նրանցից ոչ մեկին դարպասը գրավել չհաջողվեց։

Այսպիսով, «Արարատը» ոչ-ոքի՝ 1։1 է ավարտում հանդիպումը «Նորավանքի» հետ։ Մեր թիմը 27 միավորով 3-րդն է։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
Չարենցավանա, Քաղաքային մարզադաշտ
«Նորավանք»-«Արարատ»՝1։1
Գոլերը՝ Դեբլե՝ 11, Զոնյիչ՝ 67

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով, 29․ Մարկո Պրլևիչ (8․ Ժիրայր Մարգարյան, 77), 33․ Հովհաննես Նազարյան, 99․ Ռոբերտ Դարբինյան, 44․ Խուան Բրավո, 23․ Գոռ Մալաքյան (27․ Իվան Դիաս, 72), 55․ Դիմիտրիյե Պոբուլիչ (11․ Դավիթ Մանոյան, 72), 18․ Էդգար Մալաքյան, 26․ Ալիկ Առաքելյան, 7․ Իսահ Ալիյու (17․ Յակուբա Սիլուե, 63), 10․ Սերժ Դեբլե

«Նորավանք» - 31. Դանիկ Պոլյանսկի, 5․ Նորայր Նիկողոսյան, 11․ Արման Ասիլյան, 14․ Արման Խաչատրյան, 7․ Անդրանիկ Քոչարյան (11․ Արման Մկրտչյան, 90+3), 37․ Սերգեյ Օրլով, 63․ Թեմուր Մուստաֆին, 24․ Իգոր Զոնյիչ, 4․ Միխայիլ Բաշիլով, 26․ Սանդի Ինուսա, 8․ Ուֆուոմա Դավիդ Ջուլիուս