Կիրակի, 07 Նոյեմբերի 2021 16:50

Գեղեցիկ հաղթանակ «Սևանի» հետ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց «Սևանի» հետ։

Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց։ 9-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դիմիտրիյո Պոբուլիչը։ «Արարատը» խփած գոլից հետո շարունակեց ակտիվ խաղալ ու 21-րդ րոպեին Սերժ Դեբլեն եզրափակեց թիմի գեղեցիկ գրոհը։

Երկրորդ կեսը «Սևանը» ավելի լավ մեկնարկեց ու 60-րդ րոպեին գեղեցիկ գոլով հաշիվը կրճատեց Կոստա Ալեքսիչը։

Հանդիպման 69-րդ րոպեին էլ «Արարատը» վերադարձրեց երկու գոլի առավելությունը։ Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալիկ Առաքելյանը։

«Արարատը» հաղթեց 3։1 հաշվով 26 միավորով 3-րդ հորիզոնականում է։ 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ 
«Արարատ»-«Սևան»՝ 3։1
Գոլերը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ՝9, Սերժ Դեբլե՝21, Ալիկ Առաքելյան՝ 69 - Կոստա ԱԼեքսիչ՝ 60
 

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով, 8․ Ժիրայր Մարգարյան, 29․ Մարկո Պրլևիչ, 33․ Հովհաննես Նազարյան, 44․ Խուան Բրավո, 23․ Գոռ Մալաքյան, 27․ Իվան Դիաս, 26․ Ալիկ Առաքելյան, 18․ Էդգար Մալաքյան (7․ Իսահ Ալիյու, 78), 55․ Դիմիտրիյե Պոբուլիչ (11․ Դավիթ Մանոյան, 89), 10․ Սերժ Դեբլե (17․ Յակուբա Սիլուե, 78)

«Սևան» - 65․ Դիոգո Գուելհերմինո Բաբո Ֆիգուերեդո, 2․ Արթուր Դանիելյան (9․ Մհեր Սահակյան, 67), 3․ Արթուր Քարտաշյան, 25․ Տիմուր Ռուդոսսելսկի (15․ Բաբու Չամ, 75), 22․ Բիկոու Բիսսաինտե, 11․ Գևորգ Տարախչյան, 21․ Արթուր Ավագյան, 8․ Անդրե Լուիս Լեաո Լիմա, 98․Կոստա Ալեքսիչ, 18․ Ֆիլիպ Դուրանսկի, 28․ Կլաուդիր Մարինի Ջունիոր (14․ Էբրիմա Ջատա, 25)