Շաբաթ, 30 Հոկտեմբերի 2021 20:29

Ոչ-ոքի «Ուրարտուի» հետ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ուրարտուի» հետ։

Թիմերի միջև սա այս առաջնության երկրորդ հանդիպումն էր։ Առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 2։0 հաշվով Յակուբա Սիլուեի և Իգոր Ստանոևիչի գոլերի շնորհիվ։


Այս հանդիպման առաջին խաղակեսն անցավ «Արարատի» առավելությամբ։ Բիչախչյանի թիմը ակտիվ էր առջևի գծում ու անընդհատ սպառանալիքի տակ էր պահում Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Վտանգավոր գրոհները, սակայն, առաջին 45 րոպեների ընթացքում իրենց արդյունքը չտվեցին։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Արարատը» հասավ հաջողության։ 46-րդ րոպեին Սերժ Դեբլեի փոխանցումից հետո աչքի ընկավ Էդգար Մալաքյանը։

Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» տիրեց առավելությանը, իսկ «Արարատը» սկսեց գործել հակագրոհների մարտավարությամբ, որոնք բավականին վտանգավոր էին ստացվում։ Դուբլի հեղինակ կարող էր դառնալ Էդգար Մալաքյանը, սակայն նրա հարվածից հետո լավ խաղաց Արսեն Բեգլարյանը։

Մրցավարի ավելացրած վերջին րոպեին «Ուրարտուն» խփեց պաստասխան գոլը։ Աչքի ընկավ Սերգեյ Մկրտչյանը։

Այս խաղից հետո «Արարատը» 23 միավավորով երկորրդն է։

«Ուրարտու» - 24․ Արսեն Բեգլարյա, 2․Նանա Անտվի (20․ Գոռ Լուլուկյան, 81), 14․ Պյոտր Տեն, 18․Սալոմոն Նիրիսարիկե,15․Աննան Մենսահ, 36․ Խարիտոն Այվազյան (25․ Էդգար Գրիգորյան, 62), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան ( 19․ Սերգեյ Մկրտչյան, 70),  33․ Վիտինյո ( 10․ Կարեն Մելքոնյան, 70), 21․ Նարեկ Գրիգորյան, 90․ Օլեգ Պոլյակով

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով, 5․Հրայո Մկոյան (33․ Հովհաննես Նազարյան, 30), 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո, 8․Ժիրայր Մարգարյան, 27․Իվան Դիաս (11․ Դավիթ Մանոյան, 82), 23․Գոռ Մալաքյան(20․ Ռուդիկ Մկրտչյան, 87), 26․ Ալիկ Առաքելյան, 18․Էդգար Մալաքյան (99․ Ռոբերտ Դարբինյա, 87), 7․ Իսահ Ալիյու (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 82), 10․Սերժ Դեբլե

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Ուրարտու-1» մարզադաշտ, Երևան
«Ուրարտու»-«Արարատ»՝ 1։1
Գոլերը՝ Մալաքյան՝46, Մկրտչյան՝ 90+4