Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021 13:38

Սերժ Դեբլեի միակ գոլը հաղթական էր «Վանի» հետ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արարատի» մրցակիցը Չարենցավանի «Վանն» էր։

Հանդիպումը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Սա այս մրցաշրջանում թիմերի երկրորդ դիմակայությունն էր։ Առաջին խաղում «Արարատը
հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։ Միակ գոլը խփել էր Սերժ Դեբլեն։


Գյումրիում կայացած հանիպման առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում։ Գոլային պահերը քիչ էին, պաշտպանությունում էլ երկու թիմերը շատ վստահ էին գործում։

Երկրորդ կեսը ակտիվ մեկնարկեց «Արարատը»։ Մեծացնելով ճնշումը մրցակցի դարպասի մոտ՝ Բիչախչյանի թիմը կարողացավ բացել հաշիվը։ Դիմիտրիյե Պոբուլիչի գեղեցիկ փոխանցումից հետո 55-րդ րոպեին Սերժ Դեբլեն դարձավ գոլի հեղինակ։ Իվուարցին խփեց այս առաջնությունում իր 8-րդ գոլը։

Մնացած ժամանակահատվածում «Արարատը» լավ խաղաց պաշտպանությունում և կարողացավ պահպանել հաղթանակ հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 22 միավոր և երկրորդ հորիզանականում է։ «Վանը» 9 միավորով 7-րդն է։

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով, 5․Հրայր Մկոյան, 29․Մարկո Պրլևիչ, 44․Խուան Բրավո, 8․Ժիրայր Մարգարյան, 11․Դավիթ Մանոյան (7․ Իսահ  Ալիյու, 67), 27․Իվան Դիաս, 18․Էդգար Մալաքյան (17․ Յակուբա Սիլուե, 87), 26․Ալիկ Առաքելյան (9․ Ռազմիկ Հակոբյան, 87), 55․Դիմիտրիյե Պոբուլիչ (23․ Գոռ Մալաքյան, 67), 10․Սերժ Դեբլե

«Վան» - 22․ Նիկոլայ Ցիգան, 3․Անդրանիկ Ոսկանյան, 6․Արգիշտի Պետրոսյան, 19․Ալեքսանդր Ստեպանով, 18․Վահագն Այվազյան, 23․Դմիտրի Կուզկին (44․ Նորիկ Մկրտչյան, 87), 16․ Լուիզ Ֆելիպե Կոստա Մենեզես, 13․ Էմանուել Միրեկու (10․ Եսսիեն Էդդեմ Էդեմ,78), 7․Վլադիմիր Ֆիլիպով, (99․ Չիդի Բոլու Պասկալ, 87), 27․ Ջոսուե Գաբա (8․ Գագիկ Դաղբաշյան, 87), 17․ Կոբենան Ստեֆան Ադջումանի, (9․ Ախմեդ Ջինդոյան, 78)

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
Քաղաքային մարզադաշտ, Գյումրի
«Արարատ»-«Վան»՝ 1։0
Գոլը՝ Դեբլե՝55