Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021 17:47

Ոչ-ոքի՝ «Նոայի» հետ խաղում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Նոային»։ Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Խաղից առաջ «Արարատը» 18 միավորով կիսում էր երկրորդ հորիզոնականը «Փյունիկի» հետ։ «Նոան» 13 միավորով 5-րդն էր։

Սա այս առաջնությունում թիմերի միջև երկրորդ հանդիպումն էր։ Առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 7։1 հաշվով։


Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում։ Հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պավել Կիրեենկոն։ Երկրորդ խաղակեսը «Արարատը» ակտիվ սկսեց, սակայն 54-րդ րոպեին ևս մեկ գոլ բաց թողեց։ «Նոան» արագ հակագրոհ կազմակերպեց և եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Հովհաննես Նազարյանը։ 

66-րդ րոպեին Հովհաննես Նազարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ «Արարատը» չհանձնվեց ու պայքարեց մինչև վերջ՝ կարողանալով հավասարեցնել հաշիվը։ 76-րդ րոպեին գեղեցիկ գրոհը ավարտին հասցրեց Էդգար Մալաքյանը՝ 2։2։ Վերջնամասում «Արարատը»  կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել, սակայն «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը կարողացավ փրկել իր թիմին Սերժ Դեբլեի հարվածից հետո։ 

Այսպիսով, «Արարատը» 19 միավոր է վաստակում և երկրորդ հորիզոնականում է։ «Նոան» 14 միավորով 5-րդն է։

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով, 33․Հովհաննես Նազարյան, 5․Հրայր Մկոյան, 99․Ռոբերտ Դարբինյան (44․Խուան Բրավո, 46), 8․Ժիրայր Մարգարյան, 23․Գոռ Մալաքյան (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 70), 20․Ռուդիկ Մկրտչյան (27․ Իվան Դիաս, 46) , 26․Ալիկ Առաքելյան (11․ Դավիթ Մանոյան, 70), 18․Էդգար Մալաքյան, 7․Իսահ Ալիայու (17․Յակուբա Սիլուե, 57), 10․Սերժ Դեբլե

«Նոա» - 99․Գրիգորի Մաթևոսյան, 27․ Ջեֆերսոն դե Օլիվեյրա, 97․Ալբերտ Գաբարաև, 5․Իգոր Սմիրնով, 92․Սանա Գոմես, 8․Սարգիս Շահինյան, 71․Արտյոմ Ֆիլիպպով (7․ Էդուարդ Էմսիս, 70), 20․Ալեշանդրե Օլիվեյրա (21․ Վադիմ Պայրելի, 70), 13․Պավել Կիրեենկո, 15․Մաքսիմ Մայրովիչ (96․ Պետրոս Ավետիսյան, 61), 87․ Ալեքսանդր Կարապետյան (10․ Բենիկ Հովհաննիսյան, 88)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
Ավանի ֆուտբոլի ակադեմիա,
«Նոա»-«Արարատ»՝ 2։2
Գոլերը՝ Կիրեենկոն՝ 30, Նազարյան (ԻՔ)՝ 54, Նազարյան՝ 66, Մալաքյան՝ 76