Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021 13:12

Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, իր ծննդյան 95-րդ դարեդարձն է նշում լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզչի Նիկիտա Սիմոնյանը:

Մեր ակումբն ի սրտե շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և անսհաման երջանկություն։

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր խքաղաքում: Ներկայումս նա զբաղեցնում է ՌՖՄ առաջին փոխնախագահի և ՌՖՄ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները:

 Նա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ երկրի առաջնության խաղերում։