Ուրբաթ, 08 Հոկտեմբերի 2021 16:20

Ընկերական խաղում զիջեցինք «Շիրակին»

Միջազգային խաղերով պայմանավորված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում դադար է։ Այս ընթացքում «Արարատը» շարունակում է մարզումները, ինչպես նաև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընկերական հանդիպում անցկացրեց «Շիրակի» հետ։ Խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ 

Հանդիպմանը Վարդան Բիչախչյանը փորձարկեց ու խաղալու հնարավորություն տվեց բոլոր ֆուտբոլիստներին։ Խաղն ավարտվեց «Շիրակի» հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլը հեղինակեց Դավիթ Ղանդիլյանը հանդիպմանը 47-րդ րոպեին։

Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին «Արարատը» ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեր թիմը կմրցի «Փյունիկի» հետ։   

«Արարատ» - 1․ Պողոս Այվազյան (13․ Արման Սիմոնյան, 46), 29․Մարկո Պրլևիչ, 4․Յուրի Մաղաքյան (77․ Սերի Նարսիս, 46), 15․Արսեն Սադոյան, 99․Ռոբերտ Հակոբյան (33․ Հովհաննես Նազարյան, 68), 6․Էրիկ Վարդանյան (27․ Իվան Դիաս, 68), 20․Ռուդիկ Մկրտչյան (2․ Ռոբերտ Հակոբյան, 68), 9․Ռազմիկ Հակոբյան (17․ Յակուբա Սիլուե, 68), 70․ Սոստենե Տիեհիդե (25․ Արմանդ Դագրո, 46), 10․Սերժ Դեբլե (7․ Իսահ Ալիյու, 68), 80․Ամարա Տրաորե (23․ Գոռ Մալաքյան, 68)

Ընկերական հանդիպում, Գյումրու Քաղաքային մարզադաշտ
«Շիրակ»-«Արարատ»՝ 1։0
Գոլերը՝ Դավիթ Ղանդիլյան՝ 47