Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021 21:50

Կարևոր միավորների կորուստ․ «Արարատ» - «Փյունիկ» 0։1

Սուպերգավաթային հանդիպումից ընդամենը երեք օր անց «Արարատը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Փյունիկին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ 

Չիրացված հնարավորությունների խաղակես 

Վարդան Բիչախչյանը, պահպանելով շաբաթային ցիկլը, խաղադաշտ էր դուրս բերել գրեթե նույն կազմը ինչ նախորդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Այդ հանդիպման համեմատությամբ կար միայն մեկ փոփոխություն։ Հովհաննես Նազարյանի փոխարեն խաղադաշտ էր վերադարձել Խուան Բրավոն։ «Արարատը» կարող էր արդեն երկրորդ րոպեին բացել հանդիպման հաշիվը, սակայն անհատական լավ անցումից հետո Էդգար Մալաքյանին չհաջողվեց ճշգրիտ փոխանցում կատարել։ Առաջին կեսն անցնում էր փոխնիփոխ գրոհներով, սակայն թիմերը բավական զգուշավոր էին գործում։ Հանդիպման միակ գոլը խփվեց 26-րդ րոպեին, երբ դաշտի տերերի տուգանային հրապարակում հսկողությունից դուրս մնացած Կարաբալյոն մոտ տարածությունից գրավեց դարպասը։

Բազմաթիվ ապարդյուն փորձեր

Բաց թողած գոլից հետո «Արարատի» ֆուտբոլիստները հանդիպումը փրկելու բազմաթիվ ջանքեր գործադրեցին, սակայն վերջին պահին կամ չէր ստացվում հարվածը, կամ շատ լավ էր գործում «Փյունիկի» դարպասապահ Բուչնևը։ 

Տրաորեի նորամուտը

68-րդ րոպեին մտնելով փոխարինման՝ «Արարատի» կազմում իր նորամուտը նշեց 20-ամյա Ամարա Տրաորեն։ Իվուրացի ֆուտբոլիստը փոխարինեց իր հայրենակից Յակուբա Սիլուեին, սակայն նրան նույնպես չհաջողվեց փոխել խաղի ընթացքը։

Երկրորդ տեղում

Կրած պարտությունից հետո «Արարատը»  մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Թիմի հաշվին կա 18 միավոր։ 

27.09.2021, Vbet Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

Երևան, Հանրապետական մարզադաշտ

«Արարատ» - «Փյունիկ» 0։1 (0:1)

Գոլը՝ Խոսե Կարաբալյո 26

«Արարատ» - Վսեվոլոդ Երմակով, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Խուան Բրավո, Իվան Դիաս (Իվան Դիաս 84), Դավիթ Մանոյան (Գոռ Մալաքյան 46), Ալիկ Առաքելյան (Ռոբերտ Հակոբյան 68), Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ (Իսահ Ալիյու 58), Յակուբա Սիլուե (Ամարա Տրաորե 68)։

«Փյունիկ» - Ստանսիլավ Բուչնև, Կարլոս Տավարես, Հովհաննես Հարությունյան (Հիգոր Լեիտ 57), Մագոմեդ Մուսալով (Լազար Յովանովիչ 67), Ուգո Ֆիրմինո, Անդրե Նասսիմենտո Բրունո, Տելես դես Սանտոս Ջունիոր, Էրիկ Վարդանյան (Արամ Քոչարյան 67), Ադնան Շեչերովիչ, Խոսե Էնրիկե Կառաբալյո ( Էդգար Մովսեսյան 57), Նիկիտա Բարանով։