Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2021 14:31

Հայտնի է Սուպերգավաթի ժամն ու վայրը

2021 թվականի Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 2021 թվականի խաղարկության հանդիպումը կկայանա Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և երկրի գավաթակիր «Արարատի» միջև:

Հիշեցնենք, որ «Արարատն» իր պատմության ընթացքում մեկ անգամ է դարձել Սուպերգավաթակիր՝ այս տիտղոսը նվաճելով 2009 թվականին: