Կիրակի, 12 Սեպտեմբերի 2021 16:40

Իվան Դիաս. «Ինձ վստահ էի զգում թիմակիցներիս կողքին»

«Արարատի» արգենտինացի կիսապաշտպան Իվան Դիասը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով.

«Առաջին հանդիպումս էի անցկացնում մեկնարկային կազմում, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ շատ վստահ էի զգում, քանի որ այս տղաների կողքին խաղալը շատ հեշտ է: Թիմակիցներս ինձ շատ էին աջակցում, ինչը շատ կարևոր է:

Ինձ շատ լավ եմ զգում, ճիշտ է խաղավարտին մի փոքր հոգնածություն կար, քանի որ երկար ժամանակ 90 րոպե չէի անցկացրել խաղադաշտում: Շատ ուրախ եմ գրանցված արդյունքի համար, քանի որ խաղացինք այնպես, ինչպես հրահագել էր մարզիչը:

Այժմ պետք է շարունակենք, երկու օր հանգստանանք և մյուս շաբաթվա ընթացքում պատրաստվենք հաջորդ խաղին»: