Շաբաթ, 11 Սեպտեմբերի 2021 14:06

Կամային հաղթանակ տարանք «Ալաշկերտի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։

ԳԼԻՇԻՉԸ ԽՓԵՑ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ

Հանդիպման առաջին 45 րոպեներն անցան «Արարատի» առավելությամբ։Խաղի հենց մեկնարկից Բիչախչյանի թիմը տիրեց խաղային ու տարածքային առավելությանը և մի քանի վտանգավոր գրոհ անցկացրեց։

Չնայած ունեցած առավելությանը, «Արարատը» առաջինը գոլ բաց թողեց։29-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը բացեց խաղի հաշիվը։

ԴԵԲԼԵԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԽԱՂԸ

«Արարատը» շատ արագ պատասխան գոլը խփեց։ 31-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո փայլուն հարվածով հաշիվը 1-1 դարձրեց Սերժ Դեբլեն։ Հայ պաշտպանի համար սա այս մրցաշրջանում 3-րդ գոլային փոխանցումն էր։

44-րդ րոպեին էլ «արարատցիները» հիասքանչ գրոհ կազմակերպեցին։ Պոբուլիչը լավ նկատեց Էդգար Մալաքյանին, որն էլ կրկնկով գեղեցիկ փոխանցում կատարեց Սերժ Դեբլեին, իվուարաին էլ գրավեց Չանչարևիչի դարպասը՝ դուբլ ձևակերպելով։

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ

Երկրորդ խաղակեսում հավասար պայքար ծավալվեց։ «Ալաշակերտը» նետվեց առաջ՝ խաղը փրկելու, իսկ «Արարատը» ապավինում էր հակագրոհների մարտավարությանը։ 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարը ստանալու պատճառով դաշտից հեռացվեց Սերժ Դեբլեն։

«Ալաշակերտը» փորձեց մեծացնել ճնշումը, սակայն ևս մեկ գնդակ բաց թողեց։ 76-րդ րոպեին տուգանային խաղարկումից հետո Յակուբա Սիլուեն հաշիվը դարձրեց 3։1։

Խաղավերջում «Ալաշակերտը» կրճատեց հաշվի տարբերությունը։ Էմբալոն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Այսպիսով, «Արարատը» հաղթում է 3։2 հաշվով, վաստակում 15 միավոր ու բարձրանում մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով, 5․Հրայր Մկոյան, 29․Մարկո Պրլևիչ, 44․Խուան Բրավո, 8․Ժիրայր Մարգարյան, 11․Դավիթ Մանոյան, 27․Իվան Դիաս (20․ Ռուդիկ Մկրտչյան, 87՛), 18․Էդգար Մալաքյան (23․ Գոռ Մալաքյան, 77՛), 26․Ալիկ Առաքելյան (17․ Յակուբա Սիլուե, 63՛), 55․Դիմիտրիյե Պոբուլիչ (2․Ռոբերտ Հակոբյան, 77՛), 10․Սերժ Դեբկե

«Ալաշակերտ» - 22․ Օգնյեն Չանչարևիչ 2․ Կոելո Անդրադե Տիագո 5․ Բորիս Կադիո 21․Արտակ Գրիգորյան 3․Տարոն Ոսկանյան 33․Դեյան Բոլևիչ (95․ Մարկո Միլինկովչ, 69՛) 98․ Բրանկո Միհայլովիչ (88․Ջեյմս Սանթոս, 48՛)  27․Դավիթ Խուրցիձե (16․ Վենսան Բեզեկուր, 46՛) 10․Ալեքսանդր Գլիշիչ (77․Գրիգոր Աղեկյան, 46՛) 9․Ռումյան Հովսեփյան (7․ Վանգու Գոմե, 46՛) 70․Դժալո Էմբալո  Ժոզե Ալբերտո

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Հանրապետական» մարզադաշտ, Երևան
«Արարատ»-«Ալաշկերտ»`3։2
Գոլերը՝ Դեբլե՝ 31, 44, Սիլուե 76 - Գլիշիչ՝ 29, Էմբալո՝ 90+5՛