Հինգշաբթի, 03 Դեկտեմբերի 2020 15:25

«Արարատն» ու «Արարատ-Արմենիան» գոլեր չխփեցին

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածը մոտենում է ավարտին։ 14-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արարատը» և «Արարատ-Արմենիան»։

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ 

Ամբողջ հանդիպումն անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում մի փոքր ավելի ակտիվ էին տանտերերը։ Հատկապես վտանգավոր էին գրոհում եզրային գծի ֆուտբոլիստները, սակայն ինչպես առաջին կեսում, այնպես էլ երկրորդում շատ լավ էին գործում «Արարատի» եզրային պաշտպաններ Խուան Բրավոն և Քրիստիան Խիմենեսը։

ՉԻՐԱՑՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաղի ընթացքում գերակշռում էր պայքարը։ Թիմերը շատ քիչ հնարավորություններ ստեղծեցին գոլ խփելու համար։ «Արարատ-Արմենիան» ուներ մեկ լավ հնարավորություն, երբ մոտ տարածությունից հարված կատարեց Ջեյսոն Մարտինեսը, սակայն վստահ խաղաց Երմակովը։ «Արարատի» կազմում էլ կարող էր գոլով աչքի ընկնել Զավեն Բադոյանը, որի հարվածից հետո տանտերերի պաշտպանը գնդակը դուրս հանեց անկյունային։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ 14-րդ տուրից հետո «Արարատը» և «Արարատ-Արմենիան» 15 միավորով կիսում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

«Արարատ-Արմենիան» - 3․Անխելո Ռաֆայել Տեիխեիրա Ալպոիմ Մենեսես 5․Սարգիս Շահինյան 6․Դավիդ Հումանես Մունյես 8․Յոան Պատրիկ Գուֆրան (2.Գիլյերմե Անտոնիո դե Սոուզա, 46) 9.Ջեյսոն Էնրիկե Մարտինես Արանիբար 10.Արմեն Համբարձումյան 17.Զաքարիա Սանոգո (99.Լուիս Ուգոչուկվու, 78) 24.Յուսուֆ Օլայտան Օտուբանջո (93.Ալեքս Ջունիոր Քրիստիան, 78) 25․Ստեֆան Չուպիչ 27․Ֆուրդջել Նարսինգ 94․Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպե

«Արարատ» -  2․Քրիստիան Խիմենես Ռոդրիգես 5․Հրայր Մկոյան 7․Աղվան Պապիկյան (10․ Զավեն Բադոյան, 71) 12․Սոլոմոն Իմե Ուդո 17․Արտակ Եդիգարյան (11․ Դավիթ Մանոթյան, 79) 19․Կարեն Մուրադյան 27․Դավիթ Խուրցիձե (18․ Էդգար Մալաքյան, 78) 29․Մարկո Պրլյևիչ 44․Խուան Դավիդ Բրավո Պադիլյա  45․ Վսեվոլոդ Երմակով 70․Ուրոշ Նենադովիչ (98․ Մորի Կոնե)