Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 14:12

Ոչ-ոքի «Արարատ»-«Նոա» խաղում

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Արարատը» մրցեց «Նոայի» հետ։

ՄԵԿՆԱՐԿԸ՝ «ՆՈԱՅԻ» ՕԳՏԻՆ

Հանդիպումը բավականին լավ մեկնարկեցին հյուրերը։ Գունկոյի թիմը լավ էր գրոհում և վտանգավոր պահեր ստեղծում «Արարատի» դարպասին։ Հանդիպման 22-րդ րոպեին էլ այդ գրոհներից մեկը տվեց իր արդյունքը։ Գեղեցիկ գոլով աչքի ընկավ Արտյոմ Սիմոնյանը։

ԼԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՆ ՈՒ «ԱՐԱՐԱՏԻ» ՓԱՅԼՈՒՆ ԳՈԼԸ

Խաղի երկրորդ 45 րոպեների ընթացքում թիմերն ավելի ակտիվացան։ «Արարատը» նետվեց առաջ խաղը փրկելու, իսկ «Նոան» փորձեց օգտագործել իր արագ հակագրոհները։ Դրվագներից մեկում փայլուն խաղաց տանտերերի պաշտպան Խուան Բրավոն՝ դարպասային գծի վրայից հանելով գնդակը։

«Արարատի» ակտիվությունն, այնուհանդերձ, տվեց իր արդյունքը խաղավերջում։ 83-րդ րոպեին Ուդո-Բադոյան-Նենադովիչ եռաքայլ գեղեցիկ գրոհն ավարտվեց սերբ հարձակվողի գոլով։

Այսպիսով, այս խաղից հետո «Արարատը» վաստակեց 14 միավոր և 3-րդն է, իսկ «Նոան» 12 միավորով 6-րդ տեղում է։

«Արարատ» -  7․Աղվան Պապիկյան (10․ Զավեն Բադոյան, 61) 8․Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան (22․Իգոր Ստանոևիչ, 61) 12․Սոլոմոն Իմե Ուդո․ 19․Կարեն Մուրադյան (17․ Արտակ Եդիգարյան, 76) 23․Իվան Սպիչկա․ 29․Մարկո Պրլյևիչ 44․Խուան Դավիդ Բրավո Պադիլյա 45․Վսեվոլոդ Երմակով 70․Ուրոշ Նենադովիչ 98․Մորի Կոնե (27․ Դավիթ Խուրցիձե, 76) 

«Նոա» - 1․Մակսիմ Շվագիրեվ 4․Ջորդի Ժոաո Մոնրոյ Արարատ 10․Բենիկ Հովհաննիսյան 11․Արտյոմ Սիմոնյան (7. Էդուարդ Էմսիս, 78) 14․Միխայիլ Կովալենկո 15 Մաքսիմ Մայրովիչ 16․Էլիստանո Չիրո Մանգա 20․ Սիմոեշ դե Օլիվեյրա Ալեշանդրե Միգել (31․ Դմիտրի Լավրիշև, 83) 69․Դենիս Դեդեչկո 94․Դանու Սպետառու (92․ Սանա Գոմես, 68)  97․Կիրիլ Բոռ (57․ Պավել Դեաբոլդ, 83) 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳՈԼԵՐԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ