Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021 17:19

Վսեվոլոդ Երմակով. «Դժվար ու նյարդային խաղ ստացվեց»

«Արարատի» դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը խոսել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Նորավանքի» նկատմամբ հաղթանակի մասին:

- Ձեր մեկնաբանությունները խաղի հետ կապված։
- Դժվար և նյարդային խաղ ստացվեց և մեր երեք միավորը ստացանք արժանիորեն։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։
- Մրցաշրջանը նոր միայն սկսվում է։ Դեռևս շատ հանդիպումներ են լինելու։ Դեռևս վաղ է ինչ-որ բան ասելու համար։
- Այսօրվա գոլերի ժամանակ կա՞ր արդյոք Ձեր մեղավորությունը։
- Հարցեր կան առաջին գոլի հետ կապված։ Պետք է դիտել, թե ինչը ճիշտ չարեցի, ինչպես էր հնարավոր ավելի լավ խաղալ։ Երկրորդ գոլի հետ կապված կարծում եմ հարցեր չկան։