Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021 22:55

Վարդան Բիչախչյան. «Դադարի ընթացքում կփորձենք հասկանալ, թե որտեղ ենք թերանում»

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետխաղային ասուլիսում կիսվել է 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Նորավանքի» դեմ խաղից իր տպավորություններով.

- Խաղը դուր չեկավ, բավական վատ հանդիպում անցկացրեցինք: Այս խաղում բավարարեց ընդամենը արդյունքը: Ոչ միայն այս խաղում, գնալով թիմի մոտ անկում է նկատվում: Առայժմ չեմ կարող հասկանալ, թե ինչն է պատճառը: Եվրագավաթային հանդիպումներից հետո, մեկնարկը մի փոքր հեշտ ստացվեց և 7:1 հաշվով հաղթանակ տարանք, բայց փաստ է, որ գնալով գցում ենք խաղի որակը: Հավաքականի խաղերի հետ կապված այս դադարը մեզ շատ է պետք, որպեսզի կարողանանք սառը գլխով վերլուծել մեր խաղը, հասկանանք, թե որտեղ ենք թերանում և ինչու չի ստացվում խաղալ այն ֆուտբոլը, որն ուզում ենք:

Եթե համեմատենք եվրագավաթային հանդիպումների հետ, երբ քիչ թե շատ կար որակ, դրանից հետո թիմի խաղում անկում է նկատմվում: Ամեն դեպքում, տաք գլխով հետևություններ չեմ անի: Կփորձենք այս ժամանակն օգտագործել և հասկանալ, թե որտեղ ենք թերանում: Կփորձենք շտկել:

- Կա՞ տեղեկություն Դավիթ Մանոյանի առողջական վիճակի մասին:

- Բացարձակ տեղեկություն չունեմ: