Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2021 14:48

«Սևան»-«Արարատ»՝ 2։0

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը մեկնարկեց օգոստոսի 19-ին, «Սևան»-«Արարատ» խաղով։ Հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում։

Վարդան Բիչախչյանի թիմը խաղին ներկայացել էր 3 անընդմեջ հաղթանակներից հետո։ «Սևանը» երկու հաղթական ուներ և մեկ պարտություն։

Ինչպես սպասվում էր, հանդիպուը բարդ ընթացք ունեցավ «Արարատի» համար։ Տանտերերը ագրեսիվ էին գործում ու արդեն 9-րդ րոպեին Անդրե Մենսալոն հեռահար հարվածով բացեց հաշիվը։

«Արարատը» միանգամից իր ձեռքը վերցրեց խաղային առավելությունը ու մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ։ Դրվագներից մեկում Յակուբա Սիլուեն գրավեց «Սևանի» դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։ Լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու նաև Իգոր Ստանոևիչը․ նրա հարվածն էլ դիպչեց դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսում «Արարատը» ամբողջությամբ տիրում էր նախաձեռնությանը։ Անընդհատ գրոհներն ու վտանգավոր պահերն իրենց արդյունքը չտվեցին։ Փոխարենը խաղավերջում «Սևանը» ևս մեկ անգամ աչքի ընկավ։ Գոլի հեղինակ դարձավ Էբրիմա Ջատտան՝ 2։0

Այսպիսով, «Արարատը» պարտվեց 0։2 հաշվով ու մնաց 9 միավորով։

«Արարատ» - 45․Վսևոլեդ Երմակով 5․Հրայր Մկոյան 29․Մարկո Պրլևիչ 44․Խուան Բրավո 99․Ռոբերտ Դարբինյան (8.Ժիրայր Մարգարյան, 63) 23․Գոռ Մալաքյան (11․Դավիթ Մանոյան, 63) 55․Դիմիտրիյե Պոբուլիչ 22․Իգոր Ստանոևիչ (26. Ալիկ Առաքելյան, 45) 18․Էդգար Մալաքյան (7․Իսահ Ալիյու, 63) 10․Սերժ Դեբլե 17․Յակուբա Սիլուե

«Սևան» - 65․ Դիոգո Գուլհերմիո Բաբո Ֆիգուերեդո 2․Արթուր Դանիելյան 3․Արթուր Քարտաշյան 25․ Տիմուր Ռուդոսելսկի 40․Լուիս Մաթեուս 17․Իբրահիմ Աբուբակար 9․Մհեր Սահակյան (11․Գևորգ Տարախչյան, 70) 8․Անդրե Լուիս Լեաո Լիմա (22․Բիկու Բիսսաինտե, 87) 77․Բաբու Չամ (10․Ղուկաս Պողոսյան, 54) 18․Ֆիլիպ Դուրանսկի 28․Կլաուդիո Մարինի Ջունիոր (14․Էբրիմ Ջատտա, 87)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
«Սևան»-«Արարատ», 500 հանդիսական
Գոլերը՝ Անդրե Մենսալո՝ 8, Էբրիմա Ջատտա՝ 90+2