Կիրակի, 15 Օգոստոսի 2021 19:49

Կարևոր հաղթանակ «Ուրարտուի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Միմյանց դեմ դուրս եկան «Արարատը» և «Ուրարտուն»։

Այս թիմերը մինչ խաղը վաստակել էին 6-ական միավոր՝ տանելով հաղթանակ առաջին երկու տուրերում։

ԳՈԼԱԶՈՒՐԿ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման մեկնարկը հանգիստ էր։ Թիմերը չէին շտապում ամբողջ ուժով գրոհել և աչալուրջ էին պաշտպանությունում։ Վտանգավոր պահերն այնքան էլ շատ չէին և թիմերը հիմնական ակտիվությունը ցուցաբերեցին երկրորդ կեսում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը հիշարժան էր Նանա Անտվիի հարվածով, որից հետո միայն դարպասաձողը փրկեց տանտերերին։ Վարդան Բիչախչյանի թիմն ակտիվացավ փոփոխություններից հետո։ Իսահ Ալիյուն և Յակուբա Սիլուեն զգալիորեն ուժեղացրին խաղը հարձակման գծում։ Ալիյուն էլ փոխարինման մտնելուց անմիջապես հետո վտանգավոր հարվածով աչիք ընկավ։

ՈՒ ԿՐԿԻՆ ՍԻԼՈՒԵ

Գոլը հասունանում էր և այն գրանցվեց 71-րդ րոպեին։ Մրցակցի տուգանային հրապարակում լավ խաղաց Ժիրայր Մարգարյանը, որի փոխանցումից հետո Յակուբա Սիլուեն գրավեց դարպասը՝ 1։0։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ

Հանդիպման վերջնամասում «Ուրարտուն» շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն Էդգար Գրիգորյանի հարվածը նպաստավոր դիրքից շեղ ընթացավ։ Այդ գրոհից հետո Վարդան Բիչախչյանը դաշտ դուրս բերեց Իգոր Ստանոևիչին։ Սերբ խաղացողը փոխարինվելուց անմիջապես հետո փոխանցում ստացավ Յակուբա Սիլուեից ու 88-րդ րոպեին դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։

Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեց՝ խաղն ավարտվելով 2։0 հաշվով։

Սան «Արարատի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր, որից հետո մեր թիմը վաստակեց 9 միավոր։ 

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով 8․Ժիրայր Մարգարյան 44․Խուան Բրավո 5․Հրայր Մկոյան 29․Մարկո Պրլևիչ 11․Դավիթ Մանոյան (7. Իսահ Ալիյու, 60) 23․Գոռ Մալաքյան (20․ Ռուդիկ Մկրտչյան, 69) 18․Էդգար Մալաքյան (2. Ռոբերտ Հակոբյան, 88) 26․Ալիկ Առաքելյան (17. Յակուբա Սիլուե, 60) 55․Դիմիտրիյե Պոբուլիչ 10․Սերժ Դեբլե (22․ Իգոր Ստանոևիչ, 88)

«Ուրարտու» - 96․ Անատոլի Այվազյան 2․ Նանա Անտվի (23․ Միլտս Լիվիո, 71) 15 Աննան Մենսահ․ 18․Սալոմոն Նիրիսարիկե 67․ Վադիմ Պարամոնով 5․ Հակոբ Հակոբյան 9․ Նարեկ Աղասարյան 8․ Ուգոչուկվու Իվու 21․ Նարեկ Գրիգորյան (25․ Էդգար Գրիգորյան 71) 90․ Օլեգ Պոլիակով (12․ Ջոնել Դեսիրե, 64) 22․ Արթուր Միրանյան

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
Վագեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 700 հանդիսական
«Արարատ»-«Ուրարտու»՝ 2։0 (0:0)
Գոլերը՝ Սիլուե՝ 72, Ստանոևիչ՝ 88