Կիրակի, 08 Օգոստոսի 2021 17:52

Չարենցավանից վերադառնում ենք երեք միավորով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Վանին»։ Չարենցավանում կայացած խաղն ավարտվեց  երևանյան թիմի հաղթանակով` 1։0։

Առաջին խաղակեսում «Արարատը» տիրում էր նախաձեռնությանը, և մեր թիմի առավելությունն ավելի մեծացավ, երբ տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով 34-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էմանուել Միրեկուն։

«Արարատը» տիրեց առավելությանը և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ։  Հատկապես վտանգավոր էր Յակուբա Սիլուեի գլխով կատարած հարվածը, որը բարձր ընթացավ։ Եվս մեկ վտանգավոր պահով աչքի ընկավ Դիմիտրիյե Պոբուլիչը, որը փոխանցում ստացավ Ժիրայր Մարգարյանից, սակայն կրկին բարձր հարվածեց։

Երկրորդ կեսում երևանյան թիմը էլ ավելի մեծացրեց ճնշումը ու դա տվեց իր արդյունք։ 53-րդ րոպեին Սերժ Դեբլեն բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով այս առաջնությունում իր երրորդ գոլը։

Վերջնամասում «Արարատը» կարող էր կրկնապատկել իր առավելությունը, սակայն Դիմիտրիյե Պոբուլիչը նպաստավոր դիրքից չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։

«Արարատը» հաղթեց 1։0 հաշվով ու, տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 6 միավոր։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր
Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ, 
«Վան»-«Արարատ»՝ 0։1
Գոլերը՝ Դեբլե՝ 53                                                          

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով 33․ Հովհաննես Նազարյան 5․Հրայր Մկոյան 44․Խուան Բրավո 8․Ժիրայր Մարգարյան 11․ Դավիթ Մանոյան (27․ Իվան Դիաս, 54) 55․Դիմիտրիյե Պոբուլիչ 26․Ալիկ Առաքելյան (23․ Գոռ Մալաքյան, 54) 18․Էդգար Մալաքյան (9․ Ռազմիկ Հակոբյան, 80) 10․Սերժ Դեբլե 17․Յակուբա Սիլուե (7. Իսահ Ալիյու, 80)

«Վան» - 22․ Նիկոլայ Ցիգան (12․ Արման Մելիքսեթյան, 54) 3․Անդրանիկ Ոսկանյան 19․Ալեքսանդր Ստեպանով 6․Արգիշտի Պետրոսյան 16․Լուիս Ֆելիպե Մենեզես 23․ Դմիտրի Կուզկին 10․Եդդեդեմ Եսիեն  11․ Էրնիստ Բատիրխանով (7․ Վլադիմիր Ֆիլիպով, 74) 88․Զավեն Բադոյան (77. Էրիկ Ազիզյան, 74) 18․ Վահագն Այվազյան 13․ Էմանուել Միրեկու Ատահ

 Հեռացում` Էմանուել Միրեկու`34