Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 15:54

«Արարատը» կազմակերպում է երկրպագուների անվճար ուղևորություն դեպի Գյումրի

Երևանի «Արարատը» շարունակում է ելույթները ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։

Հուլիսի 22-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի որակավորման երկրորդ փուլի «Արարատ»-«Շլյոնսկ» հանդիպումը։ Խաղի մեկնարկը՝ 17։00-ին։

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են մեկնել Գյումրի` աջակցելու մեր թիմին, կարող են հուլիսի 22-ին ժամը 13։00-ին լինել Գրիգոր Լուսավորչի 4/2 հասցեում, (Դաբլ Թրի բայ Հիլթոն, հյուրանոցի մոտ), որտեղից ավտոբուսները կշարժվեն Գյումրի։