Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021 14:30

Վսևոլոդ Երմակով․ «Ամեն ինչ որոշվելու է դաշտում»

 Հուլիսի 15-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայանալու է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» հանդիպումը։

Խաղից առաջ մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։

-Հունգարիայում լավ հանդիպում անցկացրիր, արդյոք  պատրա՞ստ ես ֆիզիկապես ու վաղը կրկին նույն մակարդակի ֆուտբոլ կցուցադրես։

-Դա ֆիզիկական տվյալների հետ կապված չէր։ Կարծում եմ ոչ միայն ես, այլ նաև ամբողջ թիմը վերականգնվել է։ Հույս ունեմ, որ ավելի լավ հանդիպում կանցկացնենք, քան Հունգարիայում։

-Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։

- Շատ լավ, որակյալ թիմ է՝ բարձրակարգ խաղացողներով համալրված։ Շատ ուժեղ թիմ է։

- Որքանո՞վ է իրատեսական հաջորդ փուլ դուրս գալը։

- Ինչպես արդեն ասել եմ հնարավորությունները 50/50 են։ Ամեն ինչ որոշվելու է դաշտում և ամեն բան կախված է մեզանից։

- Դուք երկար ժամանակ խաղացել եք «Շիրակում» ու վաղը հանդես եք գալու հարազատ մարզադաշտում։ Հոգեբանորեն դա ինչպե՞ս կազդի Ձեր խաղի վրա։

- Միայն ես չէ, կան այլ ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ են խաղացել այստեղ։ Հույս ունեմ, որ հոգեբանորեն կօգնի այն փաստը, որ երկրպագուները գալու են և աջակցեն մեզ։