Ուրբաթ, 09 Հուլիսի 2021 02:52

Պոբուլիչ․ «Արժանի էինք այս արդյունքին»

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։

Առաջին խաղում երևանյան թիմը խաղավերջում Դիմիտրիյե Պոբուլիչի փայլուն գոլի շնորհիվ հանդիպումն ավարտեց 1։1 հաշվով։ Սերբ խաղացողը կիսվել է իր տպավորություններով։  

- Ի՞նչ կասես խաղի մասին։

-Շատ դժվար խաղ էր։ Որակավորման առաջին փուլում ուժեղ մրցակից ունեինք։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ ներդրեցինք այս խաղում և, իսկապես, լավ էինք պատրաստվել։ Բոլոր խաղացողները 100 տոկոսից ավելին ներդրեցին այս խաղում։ Կարծում եմ՝ արժանի էինք այս արդյունքին։

- Նկարագրիր գոլի պահը։

- 93-րդ րոպեն էր, բոլորը հոգնած էին։ Կարենն ինձ լավ փոխանցում կատարեց և ես նայում էի միայն դարպասին։ Հարված կատարեցի ու գնդակը հայտնվեց դարպասի աջ անկյունում։ Արժանի գոլ էր։ Այն նվիրում եմ իմ ընտանիքին ու ընկերուհուս՝ Անժելային։

- Պատասխան խաղը նույնպե՞ս բարդ կլինի։

- Բարդ մրցակցի է Ֆեհերվարը, սակայն պատասխան խաղն անցկացնելու ենք տանը։ Եթե խաղանք այնպես, ինչպես այսօր, եթե բոլոր խաղացողները ներդնեն իրենց բոլոր ուժերը, մենք կունենանք լավ հնարավորություններ։