Ուրբաթ, 09 Հուլիսի 2021 02:35

Կարեն Մուրադյան․ «Առջևում կա 90 րոպե, որտեղ ամեն ինչ կորոշվի»

Հունգարական «Ֆեհերվարի» հետ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումից հետո մեր հարցերին է պատասխանել Կարեն Մուրադյանը։

- Ի՞նչ կասես խաղի մասին։

- Շատ լավ խաղ ստացվեց։ Ամբողջ տարի այս պահի համար ենք պայքարել ու դուրս էինք եկել դաշտ լավ խաղալու և անպայման լավ արդյունքի հասնելու համար, որը շատ կարևոր է։

Իմ կարծիքով 1։1 հաշիվը վատ արդյունք չէ, կարող էինք ավելի լավ խաղու ու օգտագործել մեր պահերը և թույլ չտայինք, որ մեր դարպասի մոտ այդքան շատ վտանգավոր պահեր լինեին։ Ըստ իս՝ արժանի խաղ ցուցադրեցինք։ Առջևում կա 90 րոպե, որտեղ ամեն ինչ կորոշվի։

- Գոլ խփեցիք վերջին վայրկյաններին․ ի՞նչ էմոցիաներ դա տվեց և ի՞նչ անկնալենք առաջիկա խաղում։

- Ունեինք հավատ, որ մենք կարող էինք արդյունքի հասնել և մինչև վերջին րոպեն պայքարելով ցույց տվեցինք դա՝ խփելով այդ կարևոր գնդակը։ Այն թողնում է մեզ պայքարի մեջ։ Լավ հնարավորություններ ունենք, լավ խաղալու դեպքում կարող ենք արդյունքի հասնել։

- Ի՞նչ կասեք մարզադաշտում առկա եռագույնների մասին։ Խաղից հետո դուք շնորհակալություն հայտնեցինք ներկա երկրպագուներին։

Մեծ ուրախություն է, երբ հայ երկրպագուներ կան արտագնա խաղին։ Այստեղ՝ դրսում, գալիս են և աջակցում մեզ։ Դա մեծ ուժ է մեզ համար․ շնորհակալություն նրանց։